Սեպտեմբերի 5-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարերում հովիվները նկատել են գետնին ընկած քաղաքացու (տարեց կին): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1966 թ. ծնված Հ. Յ.-ի դին:


