Հաջողության հասնելու համար շատերին թվում է պետք է ծնվել հարուստ կամ ազդեցիկ ընտանիքում: Իրականում հաջողության հասնելու համար ուղղակի պետք է իմանալ մի քանի կանոններ և հետևել դրանց: Շատ երիտասարդներ մեծաթիվ գրականություն են ուսաումնասիրում հաջողակ բիզնեսմեն դառնալու համար: Պետք է ասել, որ հաջողակ բիզնես ունենալու համար անհրաժեշտ է հստակ նպատակ ունենալ, կատարել առաջին քայլը և աշխատել ճիշտ բնագավառում, ճիշտ մարդկանց հետ:
Բոլորովին վերջերս դժվար էր հայ արտադրողի համար ճիշտ ներկայանալ ցանկալի թիրախային խմբին: Այսօր վիճակն ակնհայտորեն փոխվել է: Ներկայանալու հարթակները բավական հասանելի են դարձել և մատչելի: Սակայն դեռ հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ բիզնեսմեններն ուղիներ են փնտրում իրենց ոլորտում կայանալու: Սրա լավագույն միջոցը եղել է և մնում է գովազդը: Սրա մասին մոռանալով երբեմն պատահում է, որ ուղղակի բաց են թողնում ընձեռված հնարավորությունը: Այս մասին վկայում են փաստերը, բոլորովին վերջերս Մոշն Թայմ (Motion time) ընկերութունում առկա էին 40 տոկոս ավտոբուսներ, որոնք ազատ էին, սակայն այժմ դրանք դարձել են ընդամենը 20 տոկոս:
Ընկերությունը ապահովել է ռեկորդային ցուցանիշներ: Ընկերության ավտոբուսների 60 տոկոսը արդեն զբաղված են, դրանք ստացել են իրենց ուրույն տեսքը: Ավտոբուսների 20 տոկոսը՝ ինչպես Yerevannews.am-ին հայտնեցին ընկերության աշխատակիցները, մինչև սեպտեմբերի վերջ կունենա իր նոր տեսքը: Ավտոբուսների մնացած 20 տոկոսը ինչպես արդեն նշվեց, ազատ են, դեռևս սպասում են իրենց հերթին:
Եթե ծրագրավորել եք ձեր բիզնեսի համար գովազդային ակցիա, ապա մի թողեք դա վաղվան: Վաղն արդեն կարող է ուշ լինել: