Հայաստանը իր պոտենցիալի չափով փորձում է իր փոխհարաբերությունները լավացնել դաշնակիցների հետ և Ռուսաստանից բացի անվտանգության այլ խարիսխ ունենալ, YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նաև մանրամասնեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր սպասելիքները: 

«ՆԱՏՕ-ում հանդես գալով Հայաստանը համառորեն ուզում է զուտ ռուսական արտաքին քաղաքական վեկտորով չաշխատել: Սրա վերաբերյալ հայաստանյան մամուլը հասարակությանը խեղդում է՝ խեղաթյուրելով իրականությունը:

Մենք փորձում ենք որքան հնարավորություն ունենք դաշնակիցների հետ փոխհարաբերությունները լավացնել անվտանգության նկատառումներով: Մեր երկիրը ձգտում է բացի Ռուսաստանից նաև այլ անվտանգության խարիսխ ունենալ մտնելով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինք»: