Սեպտեմբերի 9-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումը: Խաղը կսպասարկի խորվաթական մրցավարական անձնակազմը՝ Ֆրան Յովիչի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Գլխավոր մրցավարի օգնականներն են Իվիցա Մոդրիչը և Խրվոյե Ռադիչը: Չորրորդ պաշտոնյան է Տիհոմիր Պեժինը: Մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը Ռուսաստանից: