Ուկրաինան կներգրավի ԵՄ միջոցները՝ ռուս-ուկրաինական սահմանին «Պատ» նախագծի շինարարության համար: Այս մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Փաստացի դա Եվրոպայի արևլյան սահմանի կառուցումն է: Մենք գիտակցում ենք, որ այն թանկարժեք նախագիծ է, այդ իսկ պատճառով ԵՄ-ի հետ համագործակցության և դոնորական կոնֆերանսի շրջանակներում  նախագծի հաստատոման դեպքում կդիմենք ֆինանսական և տեխնիկական օգնության համար»,-ասել է Յացենյուկը` ընդգծելով, որ «Պատ» նախագծի շինարարության սկզբնական փուլի համար Ուկրաինան միջոցներ ունի: