Կրեմլում ողջունում են Միսնկում Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստում ձեռք բերված համաձայնությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«ՌԴ նախագահի աշխատակազմում ողջունում են Միսնկում Ուկրաինայի հարցով շփման խմբի նիստում արձանագրության ստորագրումը՝ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնության իրականացման համար»,-նշել է Պեսկովը և հավելել.
«Մոսկվայում հույս են հայտնում, որ փաստաղթղի բոլոր կետերը և ձեռքբերված համաձայնությունները կողմերը մանրամասն կկատարեն, ինչպես նաև կշարունակեն բանակցությունները Ուկրաինայում ճգնաժամի ամբողջական կարգավորման և խաղաղության հաստատման համար»: