Ուկրաինան Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կսահմանի, փոխանցում է Russia Today-ը:
Արգելքը կվերաբերի սննդամթերքին, կոսմետիկային և դեղորայքին: Ապրանքների ամբողջական ցուցակը տրամադրվել է նախարարների կաբինետին:
Ուկրաինան հատկապես մտադիր է արգելել ռուսական ձկնկիթը և 3 մլրդ ԱՄՆ դոլարի 94 ապրանքային խմբեր:
Ռուսական մամուլը շտապում է հայտնել, որ արգելքը ռուսական շուկայի վրա առանձնապես չի ազդի, քանի որ Ուկրաինա ռուսական արտահանումը կազմում է ամբողջ ծավալի 4,5%-ը:
Իսկ Ռուսաստանն իր հերթին արգելել էր ուկրաինական հրուշակեղենի ներմուծումը: