«Ժողովուրդ» թերթը գրում է.«Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանը, ում` դիվանագիտական աշխատանքի հետ հեռավոր աղերս անգամ չունենալու իրողությունը օրեցօր նորանոր հաստատումներ է ստանում:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ս. Սարգսյանի` նախօրեին ունեցած ելույթի ֆոնին աննկատ անցավ նորաթուխ դեսպանի` հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արած ցնցող հայտարարությունը: Անդրադառնալով իր թմրամոլ որդուն 4.6 տարով ազատազրկելու դատարանի վճռին` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն (այս դեպքում արտակարգ` այլ իմաստով) ասել է, թե չնայած դատական գործընթացը կայացել է Սյունիքում, դատավորն ու դատախազն այդ որոշումը համաձայնեցրել են վերադասների հետ` մայրաքաղաքում, և եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է. «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում… եթե այդպես են որոշել, իրենք գիտեն, որ իմ տղան է, որ ես էս երկրի, էս պետության համար ով եմ և ինչ դիրքորոշում ունեմ, եթե էդպես են վարվել իմ նկատմամբ, ուրեմն դա են ճիշտ համարել»: Սա այլ կերպ` քան հաղորդում հանցագործության մասին` դժվար է որակել:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: