«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանը էներգետիկ ոլորտի համար հերթական վարկն է վերցնում. այս անգամ՝ Ասիական զարգացման բանկից: 37 մլն դոլար գումարը՝ 25 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով, տարամադրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» իրականացնելու համար: Բացի այդ, նույն բանկի ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունների միջև ստորագրվել է նաև Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը:

Դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանություններն ինչպես կծախսեն այս գումարները: Սակայն այստեղ կարևոր է հետևյալը. նախկինում էներգետիկ ոլորտի համար վերցված վարկերն այսօր մարում են ՀՀ քաղաքացիները, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառել էր նաև այդ ծախսը: Հիմա, փաստորեն, էներգետիկ ընկերությունների վարկային ծախսերը ավելանում են: Ու չի բացառվում՝ որոշում կայացվի վերանայել էլեկտրաէներգիայի սակագները: Ի վերջո, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ժամանակին չէր բացառել այդ հեռանկարը»:

Մանրամասները՝ թերթի համարում: