«Դաշտերում լոլիկի թփերը չորացել են, պտուղը թափվել է, փչացել: Գյուղացիները կիսահաս, կեսորակ լոլիկը 30 դրամով հանձնում են մի ձեռնարկատիրոջ, որն էլ իր հերթին 40 դրամով այն վերավաճառում է գյուղնախարար Սերգո Կարապետյանի «Արտֆուդ» պահածոների գործարանին:

Վերին Դվինից 150 ընտանիք, միայն «Արեգակ» վարկային կազմակերպությունից, 50 միլիոն դրամի վարկ են վերցրել: Դվինցի Ռոմիկ Խոշաբաևը բանկերից 7 միլիոն դրամ վարկ է վերցրել 1,5 հեկտար լոլիկ ու բադրջան մշակելու համար: Այգու մեծ մասն արդեն չորացած է: Մայրաքաղաքից Արեգ անունով ձեռնարկատերը մի քանի տասնյակ միլիոն դրամ է ներդրել, որպեսզի Վերին Դվինում 20 հեկտար այգում արևածաղիկ մշակի: Ամբողջը չորացել է: Վարկերը գյուղացիներին չեն ներվելու, քանի որ ֆորս-մաժորային վիճակ, որպես այդպիսին, հայտարարված չէ:

Գյուղը ոռոգման երկու «երակ» ունի, մեկը Ազատի ջրամբարից սնվող ջրատարն է, մյուսը Արաքս գետից: Եթե Ազատի ջրամբարի ջուրը ինքնահոս է, ապա Արաքսից եկող ջրով ոռոգում կազմակերպելու համար պետք է գործի դնել Ախչյանի մեծ պոմպերը, որոնց մեկօրյա աշխատանքի դեպքում 16 հազար կվտ էլեկտրաէներգիա է ծախսվում: Ըստ գյուղացիների առաջ քաշած վարկածի, ջրային կոմիտեն գումար չծախսելու համար նախընտրել է ոչ ծախսատար եղանակը՝ Ազատի ջրամբարից չափից ավելի ջուր բաց թողնելով: 


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: