Ուղեղի ցնցում է ստացել Մոսկվայի «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրյովը «Օտկրիտիե Արենայի» բացման խաղում: Նա փոխարինվել է խաղի 13-րդ րոպեյում տեղեկացնում է sportexpress-ը:
Ռուսական ակումբը 1:1 հաշվով է ավարտել խաղը սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Արտյոմ Ռեբրյովը բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:
Այդուհանդերձ, Ռեբրովը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական: Եթե բժիշկները թույլատրեն ապա ֆուտբոլիստը կնախապատրատվի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին: