Աշխարհահռչակ բասկետբոլիստ Շաքիլ Օ՚նիլը մտադիր է ոստիկան դառնալ: Այս մասին հայտնում է «Bleacher Report»–ը:
NBA–ի քառակի չեմպիոնը Ֆլորիդա նահանգի Դորալ քաղաքի ռեզերվային ոստիկան դառնալու համար արդեն ներակայցրել է բոլոր անհրաժեշտ փաստաղթերը։
«Bleacher Report»–ը հայտնում է նաև, որ չնայած աստղային կարգավիճակին, Օ՛Նիլի տեղը օրինապահ մարմնում ապահոված չէ։ 42–ամյա նախկին բասկետբոլիստը պետք է այդ պաշտոնի համար անհրաժեշտ բոլոր պատրաստություններն անցնի, այդ թվում ֆիզիկական և հոգեբանական թեստերը։
Հիշեցնենք, որ Օ՛Նիլը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2011 թվականին, ինչից հետո աշխատել է հեռուստատեսությունում։