Երեկ սեպտեմբերի 5-ին մի քանի հազար մարդիկ մասնակցեցին ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթոլֆի հուղարկավորության արարողությանը, որին սպանել էին «Իսլամական պետության» խմբավորման ահաբեկիչները:

Նրան հրաժեշտ տալու էին եկել ընտանիքի անդամները, հայտնի քաղաքական գործիչներ և Ֆլորիդա նահանգի սենատոր Մարկո Ռուբիոն:

Արարողության ընթացքում ընթերցվեցին լրագրողի մի քանի նամականերից, որոնք նա գրել էր գերեվարված ժամանակ: Դրանցից վերջինը նա գրել էր մահվանից 4 ամիս առաջ: Նրա մայրն ի լուր բոլորի հայտարարել է, որ հպարտ է իր տղայի համար, որը զոհվել է հանուն իր գաղափարների:

Լրագրողը, որը 31 տարեկան էր, աշխատում էր Time և Foreign Policy ամսագրերում: Սոթլոֆը դարձավ այս ահաբեկչական խմբավորման երկրորդ զոհը: Գլխատումը նրանք անվանեցին վրեժխնդրություն ԱՄՆ-ի դեմ:

Հիշեցնենք, որ լրագրողի սպանության դաժան լուսանկարները հայտնվեցին համացանցում նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից: