«ՌԴ արտգործնախարարը ներկա էր գտնվում 2009թ. հոկտեմբերին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարեց ՀՀ արտգործնախարարը սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանը կարող է և փորձում է անել ամեն ինչ հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար եզրակացրեց Էդ. Նալբանդյանը. «Այդ գործընթացին աջակցող Ռուսաստանի և այլ պետությունների դիրքորոշումը արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ ասվել է, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք դրված էին 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հիմքում:
Այնպես որ Ռուսաստանը իրոք կարող է և փորձում է անել այն, ինչ հնարավոր է»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					