Հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Panarmenian Էքսպո» ցուցահանդես-փառատոնը, որը կլինի տարվա գլխավոր ցուցահանդեսը: Սա դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ  միջոցառումը, որ իրավամբ համարվում է տոն՝ «տեխնոլոգիական հայության» համար: 2014թ.-ին այն առանձնանում է, քանի որ այս տարի տեղի կունենա 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը: 

Մեր առօրյայում կարևոր դարձած տեխնոլոգիաներն էին, որ մեզ ստիպեցին մեծ ուշադրություն դարձնել և կարևորություն տալ տեղեկատվական հոսքին: Այս առիթով տրանսպորտային համակարգը նույնպես մեզ համար դարձավ տեղեկատվության աղբյուր:

Այսպիսով, «Մոշն Թայմ» ("Motion Time") ընկերությունը կարևորելով տեխնոլոգիական առաջընթացի դերը երկրի և հասարակության կայացման գործում համագործակցում է «Panarmenian Էքսպո» ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչների հետ և երևանցիներին ներկայացնում նոր ավտոբուսը՝ տարվա գլխավոր ցուցահանդեսը պատկերող: