Ադրբեջանական կայքերը լուր են տարածել առ այն, որ սեպտեմբերի 5-ին՝ ԼՂՀ սահմանը հատելիս դիրքապահների կողմից գերեվարված ադրբեջանցին Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է: 

Ադրբեջանի ՊՆ-ն արդեն իսկ պաշտոնապես տեղեկացվել է այս փաստի մասին ԿԽՄԿ արցախյան գրասենյակի կողմից: ԿԽՄԿ գրասենյակի անդամները կայցելեն գերուն համաձայն կանոնակարգի:

Հիշեցնենք նաև, որ Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10 սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: