Լիպեցկի շրջանում թեթևշարժիչային ինքնաթիռի վթարից մահացել է չորս հոգի: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները:

Վթարը տեղի է ունեցել Ուսման թաղամասում Կռուտրիկ գյուղի մոտակայքում: Ինքնաթիռի մեջ եղել են չորս հոգի, բոլորն էլ մահացել են: Այլ տուժածներ և վիրավորներ չկան,- հայտնել է աղբյուրը: