«Ժառանագություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամը համապետական է և համապետական լուծում պետք է տրվի դրան»,- այս մասին նա ասաց այսօր Ազատության հրապարակում լրագորղների հետ հանդիպման ժամանակ:
«Կա քաղաքական հացադուլ, որը միանշանակ պայքարի գործում խաղաղ միջոց է»,- ասաց Արմեն Մարտիրոյանը և հավելեց, որ Րաֆֆի Հավհաննիսյանը իր ինքնազոհության այս փաստով փոխարինեց Բաղրամյան 26-ի շարժմանը:
«Վճռական գործողություններն արդեն տեղի են ունեցել և դա տեղի է ունեցել փետրավարի 18-ին: Այլևս անհերքելի է այս հանգամանքը»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով մամուլում շրջանառության մեջ դրված ստվերային կառավարության ցուցակին ասաց, որ դա անորոշ մարդկաց երևակայության արդյունք է, և այդպիսի բան չկա իրականում:
«Մենք առևտրի չենք գնա, մենք առևտրական չենք»,- այսպես մեկնաբանեց Արմեն Մարտիրոյանը պաշտոններ ստանալու խոսակցությունները:
Նշենք նաև, որ այսօր լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 4-րդ օրը և այս պաին նրան է այցելել, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Չի դադարում մարդկանց այցելությունները Րաֆֆի Հավհաննիսյանին: Այս պահին էլ բազմաթիվ քաղաքացիներ շրջապատել են նրան:
Մենք առևտրի չենք գնա, մենք առևտրական չենք. Արմեն Մարտիրոսյան
