Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2016թ. Եվրոպայի առաջնության Դանիա-Հայաստան հանդիպմանը: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիա և նույն օրը երեկոյան անցկացրեց առաջին մարզումը:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին Հայաստանի ընտրանին կանցկացնի նախախաղային մարզումը «Պարկեն» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիրների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: