18-ամյա Քենդալ Ջեները, բանակցություններ է սկսել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, փոխանցում է Grazia-ն։

Ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Վուդը, ինչպես նաև Universal կինոստուդիան ցանկանում են Քիմի քրոջը տեսնել այս ֆիլմում։ Պարզվում է, որ 47 ամյա Թեյլոր-Վուդը ցանկանում էր նկարահանել Քենդալին դեռևս առաջին ֆիլմի ժամանակ, և եթե Սեմ Թեյլոր-Վուդը դառնա ֆիլմի երկրորդ մասի ռեժիսորը, ապա Քենդալն անպայման կունենա իր մասնակցությունը ֆիլմում: Խոսքը, բնականաբար, գլխավոր դերի մասին է: