Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 30-ին կայցելի Թուրքիա, փոխանցում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Թուրքիայում նա կմասնակցի Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Արարողություններին մասնակցելու նպատակով Հռոմի պապն իր առաջին այցը կիրականացնի Թուրքիա: Ակնկալվում է, որ Անկարայում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ, նշված է Բելգիայի եկեղեցիների միության տարածած հաղոդագրության մեջ:

Ստամբուլում նախատեսվող միջոցառումներին մասնակցելուց հետո Հռոմի պապը կայցելի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներ: