Հոկեմբերի 2-7-ը Հայաստան են ժամանելու Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի, Վրաստանի լավագույն լուսանկարիչները, ովքեր մոտ մեկ շաբաթվա ընթացքում նկարելու են մեր մշակությը, ավանդույթներն ու մարդկանց: Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող «Ուշադրություն, ժպիտ» նախագծի շրջանակներում մեկնարկած «Արեւելյան գործընկերության իմ երկիրը» ազգային ֆոտոմրցույթին մասնակցում է 6 երկիր: Մեր լավագույն լուսանկարիչներից արդեն մեկնել են այդ երկրներ և այժմ պատրաստվում են հայաստանյան իրարանցմանը:
Գեղարվեստական լուսանկարիչ Ավետիս Սարգսյանը ծրագրի շրջանակում եղել է Մոլդովայում, նրա խոսքերով՝ այն ինչ կատարվելու է այդ օրերին նախադեպը չի ունեցել երբեք. «Նախագիծը բացառիկ հնարավորություն է տալիս նախ ներկայացնելու քո երկիրը, ներկայացնելու մշակույթն ու ավանդույթները, ապա նաև՝ ծանոթանալու այլ երկրների առանձնահատկություններին ու զարգացնելու լուսանկարչական գործը»: Ավետիսի խոսքերով՝ երբ Հայաստանն աշխարհին հայտնի էր լուսանկարչական ավանդույթներով, քիչ երկրներ կարող էին հպարտանալ այդ ժամանակ իրենց ունեցած ֆոտոարվեստով:
Այսօր արդեն պատկերը փոխվել է. «Ժամանակակից մեդիա զարգացումները խարխլեցին մեր լավագույն ավանդույթները: Անուններ ունենք, վարպետներ ունենք, որ վաղուց արդեն մոռացության են մատնվել:
Այժմ պետք է աշխարհին ներկայացնենք նախ մեր ֆոտոարվեստի պատմությունը, ապա նաև՝ այն լավագույն լուսանկարիչներին, ովքեր այսօր ապրում և ստեղծագործում են»: Հոկտեմբերյան ֆոտոպլենեռին ընդառաջ Ավետիս Սարգսյանը նախաձեռնել է նաև մեծ քաստինգ, որը հնարավորություն է տալու ցանկացողներին հայտագրվել և մասնակցել տարբեր երկրներից ժամանած լուսանկարիչների ֆոտոսեսսիաներին: