Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությւոնը ուղղակի խուճապի մեջ է: Այսպիսի խուճապ Բրիտանիայում առաջացել է Շոտլանդիայի Միացյալ Թագավորության կազմից առանձնանալու հավանականության մեծացման պատճառով: Այս օրերին անցկացվում են նոր սոցիալական հարցումներ, որոնք ցույց են տալիս Շոտլանդիայի Բրիտանիայից առանձնանալ ցանկացողների աճ:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ ավելի վաղ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը խոստացել էր շոտլանդացիներին տրամադրել մեծ ինքնուրույնություն այն դեպքում, եթե նրանք մնան Բրիտանիայի կազմում: Իսկ Ա. Սալմոնդը այս հայտարարությունը համարում է խուճապի նշան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քամերոնը նույնպես բազմաթիվ անգամներ կոչ է արել Շոտլանդիային մնալ Միացյալ Թագավորության կազմում: Նշենք նաև, որ հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ քվեարկողները պետք է տան ընդհամենը մեկ հարցի պատասխան. «Պետք է արդյո՞ք Շոտլանդիան դառնա անկախ երկիր»: