Ուկրաինացի ուժայինները հայտնել են, որ արդեն սկսել են բանակցությունները գերիների փոխանակաման հարցում և մեծ արդյունքի են հասել :
Սեպտեմբերի 5-ին Ուկրաինայում կնքված հրադադարի պայամանգրի 12 կետերից մեկն էր գերիների փոխանակումը բոլորին բոլորի դիմաց ֆորմուլայով: Ինչ վերաբերում է ռազմագերիներին այս պահին նրանց փոխանակման մասին հարցերն են քննարկվում: Փոխանակումից հետո ամեն ինչ մանրամասն կհաղորդի մամլո ծառայությունը, այս մասին գրում է ria.ru-ն:
Այնուհետև Լուգանսկի ազգային հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին հայտարարել է, որ հակառակ կողմը պատրաստ է վերադարձնել բոլոր Ուկրաինացի գերիներին և արդեն ուղարկել է նրանց ցուցակը՝ մոտակա օրերը գերիներն արդեն իրենց հայրենիքում կլինեն: Սակայն ինչպես հայտնում է ria.ru-ն Կիևը դեռ չի պլանավորել գերիների ցուցակը, որոնց պետք է հանձնի: