ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսական ընկերությունների անունները արդեն հայտնի են դրաձել The Wall Street Journal-ին: Պատժամիջոցները կիրառվելու են ռուսական պետական 3 գլխավոր նավթային ընկերությունների՝ Ռոսնեվտի, Գազպրոմ նեվտի և Տրանսնեվտի դեմ: Ընկերություններին արգելվելու է 30 օրից ավելի մարման ժամկետով փոխառություններ վերցնել Եվրամիությունից:
Պետական բանկերի հետ կապված ևս սահմանվել է 30 օր: Այդ բանկերն են ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը, Սբերբանկը և Վնեշէկոնոմբանկը:
Ֆինանսական պատժամիջոցները տարածվելու են նաև պաշտպանական սեկտորի ընկերությունների՝ Օբորոնպրոմի, Ուրալվագոնզավոդի, Միավորված ավիաշինարարական կորպորացիայի վրա:
Ռուսական զինված ուժերի համար ծառայություններ տրամադրող 9 ընկերությունների նկատմամբ ևս սահմանափակումներ կկիրառվեն: