Երգչուհի Վալերիայի և պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի սկանդալային ամուսնալուծության մասին բազմիցս է խոսվել և հրատարակվել: 12 տարի առաջ Վալերիան չվախեցավ 180 աստճան փոխել կյանքը և, վերցնելով 3 անչափահաս երեխաներին, հեռանալ ամուսնուց: Այդ 12 տարիների ընթացքում Շուլգինը երբեք չի տեսել երեխաներին և ոչնչով չի օգնել:
Բոլորովին վերջերս Վալերիան պատմել է, թե ինչ է իրականում կատարվել իր երեխաների և նախկին ամուսնու միջև:

«Երեխաներս իրենք չէին ցանկանում տեսնել իրենց հորը, քանի որ վախենում էին նրանից: Մի անգամ, երբ մենք տեղափոխվել էինք ապրելու Ատկարսկ, անսպասելի այդ քաղաք էր եկել Շուլգինը: Դա մեծ ստրես էր երեխաների համար: Նրանք երեքն էլ փախչեցին տնից, որ հանկարծ Շուլգինը հյուր չգա: Հիշում եմ, թե ինչպես էր աղջիկս վախից դողում: Դա ահավոր էր»,- պատմել է Վալերիան: