Տաշքենդում այսօր ` սեպտեմբերի 8 –ին մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը:

Առաջինը մրցագորգ ելան ազատ ոճայինները: Հայաստանից մասնակցում են հինգ վարպետներ. Գարիկ Բարսեղյանը /57 կգ/, Վոլոդյա Ֆրանգուլյանը /60 կգ/, Դավիթ Սաֆարյանը /66 կգ/, Գրիգոր Գրիգորյանը /70 կգ/, Մուսա Մուրթազալիևը /86 կգ/:

Մեկնարկում մրցագորգերը տրամադրվեցին 57 կգ, 70 կգ և 86 կգ քաշայիններին:

Նախօրյակին տեղի ունեցավ ՖԻԼԱ – ի արտահերթ նստաշրջանը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, սերբ նախկին ըմբիշ Նենադ Լալովիչը, իսկ փոխնախագահ` օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Միխայիլ Մամիաշվիլին:

Նստաշրջանում մարզաձևի միջազգային ֆեդերացիան /ՖԻԼԱ/ վերանվանվեց ըմբշամարտի համաշխարհային միավորում /ԸՀՄ և անգլերեն ` UWW/: