Արդեն վաղուց է հայտնի, որ հոլլիվուդյան աստղերից շատերը քննադատում են Քիմ Քարդաշյանին թե´ նրա ծիծաղելի հանդերձանքի, թե´ անչափ ընդգծված մարմնի հատվածների և թե´ անհավասարակշված վարքագծի համար: Աստղերից ոմանք նույնիսկ իրենց արժանապատվությունից ցածր են համարում Քիմի հետ ընկերություն անելը:

Բայց պարզվում է, որ գերաստղ Ջեննիֆեր Էնիսթոնը բոլորովին այլ կարծիք ունի հայազգի հեռուստաաստղի մասին: Նույնիսկ ավելին՝ Ջեննիֆերը հիացած է Քիմով: Էնիսթոնը նաև խոստովանել է, որ դիտում է Քիմի ռեալիթի-շոուն (խոսքը «Keeping Up With the Kardashians» շոուի մասին է): Ջեննին նաև ընդգծել է, որ իրեն առաջնահերթ հիացնում են Քիմ Քարդաշյանի մազերը և մաշկը:

Հիշեցնենք, որ և´ Քիմի, և´ Ջեննիֆերի սանրվածքներով զբաղվում է միևնույն ստիլիստ Քրիս ՄաքՄիլլանը: