Այսօր ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ այս նախագահական ընտրությունները տարբերվում էին նրանով, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն ընտրված լիդեր չէր` ընդդիմադիր քաղաքական դաշտում:

 «Նախորդ տարիների նախագահական ընտրություններում մենք ունեինք ընդգծված ընդդիմադիր լիդեր և նրան սատարող կուսակցություն, որն ուներ բավական հստակ ծրագիր, և այդ ծրագրով նա կիսվում էր իր համակիրների հետ»,-նշեց Գագիկ Մինասյանը:

 ՀՀԿ ներկայացուցչի կարծիքով  և´ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը, և´ իշխանությունները, և´ հասարակությունը ունեն լրջագույն դաս հետընտրական զարգացումների պարագայում, և դա պայմանավորում է այն զարգացումները, որ մենք ունենք: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած 37% ձայներին` Գ.Մինասյանը նշեց, որ դա Ժառանգության ղեկավարին թույլ կտա, որ նա  իրացնելով այդ կապիտալը, դառնա ընդդիմադիր թիվ մեկ քաղաքական ուժը:

«Անցած 20 օրերի ընթացքում հաճախ այդ քաղաքական ուժի ղեկավարի քայլերը, նրա հեռանկարային հայտարարությունները ընկալելի չեն ոչ միայն լայն շրջանակների, այլև հաճախ իր քաղաքական թիմի ներկայացուցիչների համար, սա այդ քաղաքական ուժի համար լրացուցիչ բարդություններ կառաջացնի իր կապիտալի իրացման պարագայում»,-իր խոսքում նշեց Գագիկ Մինասյանը:

Նախագահական ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերին ՀՀԿ ներկայացուցիչը հորդորոց քաղաքապետարանի ավագանու ընտրություններում օր առաջ հաստատել իրենց դիրքերը: Ապա ավելացրերց, որ Րաֆֆի Հովհաննսիյանի պարագայում և Ժառանգություն կուսակցության համար այդ խնդրի լուծումը օր օրի դառնում է ավելի դժվար իրագործելի:

Անդրադառնալով հացադուլին ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ հացադուլը, մեղմ ասած, ամենաընդունված և ամենակիրառելի գործիքը չէ քաղաքական խնդիրների լուծման համար: