Աշխարհի առաջնության ավարտից հետո 35 ամյա Պիրլոն հայտարարել էր, որ պատրաստվում է ավարտել միջազգային կարիերան և կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա:
Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Իտալիայի հավաքականը գլխավորեց Անտոնիո Կոնտեն, ով մինչ այդ աշխատում էր Պիրլոյի հետ «Ծեր սինյորայում»: Վերջինս համուզսել է Պիրլոյին վերադառնալ:
«Ես ունեցել եմ հեռախոսազրույց Կոնտեի հետ և որոշել վերադառնալ» - Պիրլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ան:
Նշենք որ Պիրլոն այս պահին վերականգնվում է ստացած վնասվածքից: Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 112 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ: