Անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա Ուկրաինայում իրավիճակը Պուտինն իր դիրքերը կամրապնդի, այս մասին գրում է ամերկյան «Forbes» ամսագիրը:
Պուտինը կարծես նոր Նապելեոն է, իսկ Ուկրաինական կրիզիսը նրա դիվանագիտության մի մասն է: Նա կպահպանի Ղրիմը և կբարձրացնի հնարավորությունները ռուսալեզու ժողովուրդի Ռուսաստանի արևելքում»,- գրել է ամսագիրը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչ վերաբերում է Օբամային, գրում է ամսագիրը, նրան վերաբերող քննադատությունները սխալ են: Խնդիրն Օբաման չէ, այլ ԱՄՆ-ն, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում, կորցրել է իր դերակատարությունը դիվանագիտական օրակարգի ձևավորման մեջ:ԱՄՆ-ն գրեթե ոչ մեկի վրա ազդեցություն չունի այլևս, քանի որ նույնիսկ նրա դաշնակից երկրները իր գաղափարները չեն կիսում: