Ուկրաինական զորքերն անհապաղ պետք է լքեն Դոնեցկի տարածքը; Այս կարգախոսով են առաջնորդվում Դոնեցկի կենտրոնում հավաքված մի քանի հազար ցուցարաները, փոխանցում է «Ռիա Նովոստին»:
Այս պահին Դոնեցկի կենտրոնում մոտ 2000 ցուցարարներ պահանջում են ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի տարածքից, որը կարող է միակ նախապայմանը լինել Կիևի հետ խաղաղության հաստատման համար:
ԴԺՀ-ի վարչապետ Զախարչենկոն ծափահարությունների ներքո ասել է. «Նրանք իրենք կհեռանան այս հողերից, հակառակ դեպքում մենք կվռնդենք նրանց»:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և ինքնահռչակ հանրապետությունների մեիջև կնքվեց կրակը դադարեցնելու մասին պայմանագիր, սական դա մինչ օրս խախտվում է, և կողմերը մեղադրում են մեկը մյուսին պայմանավորածությունը խախտելու համար: