Ավստրալիան Հնդկաստանին է վերադարձրել հնագույն արվեստի 2 աշխատանք, որոնք գողացվել էին Թամիլ Նադու տաճարից, հաղորդում է CNN-ը։
Նյու Դելիում Մոդիի հետ նախորդ շաբաթ ունեցած հանդիպման ընթացքում Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը փոխանցել է Շիվա աստվածության ավելի քան 900-ամյա բրոնզե արձանը և Արդհանարիշվարայի քարե արձանիկը, որը մոտ 1100 տարեկան է։
Ավստրալիայի Ազգային պատկերասրահը Շիվայի արձանը գնել էր Նյու Յորքում բնակվող Սուբհաշ Կապուրից 2008-ին՝ 5 մլն դոլարով։ Երկրորդ արձանիկը Կապուրը 2004-ին 280.000 դոլարով վաճառել էր Սիդնեյի Արվեստի պատկերասրահին։
Կապուրը ձերբակալվել է Գերմանիայում 2011-ին, այնուհետև նրան արտահանձնել են Հնդկաստանին, որտեղ սպասում է իր դատավարությանը։