ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը 13.03.2013թ. Սահմանադրական դատարանում ներկայացրել է ՀՀ դատախազության` որպես հարակից պատասխանողի առարկությունները` կապված 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 61 ա և 62 ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ` ՀՀ Նախագահի թեկնածուներ Ա.Ղուկասյանի եւ Ր.Հովհաննիսյանի դիմումների կապակցությամբ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի ելույթին կարող եք ամբողջությամբ ծանոթանալ դատախազության ինտերնետային էջի «Հոդվածներ եւ ելույթներ» բաժնում: