«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարության վերականգնում և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ ընթացքում նա ժամանակ չի կորցնում նաև գումար աշխատել: Արդեն 7 ամիս է, ինչ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միջոցով դատապարտվածներից գումար է պահանջում իր դեմ մահափորձի համար:
Չնայած արդեն շուրջ 1 տարի է, ինչ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները հայտնվել են ճաղերի հետևում և իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այս պատմության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
Բանն այն է, որ ԱԻՄ առաջնորդը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: