«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ էր գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա խնդրել էր աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Այդ հեռագրից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն դեռ արձագանքներ չկան:

«Ժողովուրդ»-ը փորձեց Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել, թե ի՞նչ պատասխան է ստացել Ժիրինովսկուց: Մանուկյանը հայտնեց, որ իր նամակին չեն պատասխանել, սակայն չբացառեց, որ միգուցե ինքն անձամբ հանդիպի Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրի մասին զրուցի. «Մոտ ապագայում Մոսկվա այց չունենք, բայց Հանրային խորհրդի շրջանակներում այցելություններ լինում են, ու այդ ժամանակ մենք կփորձենք հանդիպել Վլադիմիր Ժիրինովսկու հետ, զրուցել ստեղծված իրավիճակի մասին»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: