Ոչ վաղ անցյալում Հայաստանում այնքան էլ տեղյակ չէին հասարակական տրանսպորտի, որպես գովազդային կրիչ հանդիսանալու հնարավորության մասին: Այսօր այն օրեցօր մեծ թափով զարգանում է և մեզ է ներկայանում տարբեր հետաքրքիր եղանակներով:
Գովազդի այս՝ այլընտրանքային տեսակը բավականին ընդունվեց մարդկանց կողմից: Սա նաև մեծ առաջխաղացում բերեց գովազդատու ընկերությունների մոտ: Դրա մասին վկայում են երկարատև համագործակցությունները, որոնք մենք տեսնում ենք հասարակական տրանպորտի վրա: Ընդհանրապես լավ հաջողակ բիզնես ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ գովազդային քաղաքականություն, և հետևապես պետք է ճիշտ ընտրություն կատարել գովազդային կրիչը և ներկայացնելու տարբերակը ընտրելիս:
Այս մասին զրուցեցինք «Մոշն Թայմ» (Motion time) ընկերության վաճառքի գծով մասնագետ Արտակ Համբարձումյանի հետ
- Ո՞րն է «Մոշն Թայմ» ընկերության նպատակը:
- Մեր նպատակն է ապահովել Երևան քաղաքում բարձրակարգ գովազդ: Բոլորն էլ նկատած կլինեն, թե որքան են գեղեցկացել հասարակական տրանսպորտը թե՛ ներքին, թե՛ արտաքին գովազդներով: Մենք ավելի շատ միտված ենք կրեատիվ լուծումներով գովազդների տեղադրմանը, որոնք որ ամբողջ աշխարհում և Երևանում ապացուցված է, որ ավելի արդյունավետ են: Մեր գերնպատակն է ընկերություններին ապահովել բարձրակարգ գովազդով:
- «Մոշն Թայմ» (Motion time) ընկերության մասին տեղեկատվություն ենք ստանում ոչ միայն տրանսպորտների վրայի գովազդներից, այլև Ձեր ֆեյսբուքյան էջից: Ինչպիսի՞ նոր նախագծեր ունեք, որ դեռ ներկայացված չէ ֆեյսբուքյան էջում:
- Շատ մեծ աշխատանքներ են տարվում բարելավվելու հասարակական տրանսպորտի գովազդները մեր քաղաքում, որովհետև թերություններ դեռ շատ կան այս ոլորտում,թե՛ ավտոբուսների արտաքին տեսքի, թե՛ մաքրության հետ կապված, կան լավ նախագծեր, որոնց մասին չեմ ուզում դեռևս բարձրաձայնել:Մեր ընկերությունը պատրաստվում է ներկայանալ բավական հետաքրքիր նորություններով:
- Ինչի՞ հետ եք կապում գովազդային շուկայում Ձեր առաջատար լինելու փաստը:
- Կարծում եմ առաջին հերթին դա կապված է մեր աշխատակազմի հետ: Թիմը բաղկացած է պրոֆեսիոնալներից, որոնք գիտեն իրենց գործը և լուրջ մոտեցում են ցուցաբերում: Այս երեք տարվա գործունեությունը ցույց տվեց, որ մեր աշխատանքն ավելի արդյունավետ է, քանի որ ընդունվեց հասարակության մեջ:Մինչև մեր շուկայում հայտնվելը կային բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք առաջարկում էին հասարակական տրանսպորտի գովազդ, բայց որակն այլ էր: Երբ «Մոշն Թայմ»-ը (Motion time) ի հայտ եկավ գեղեցիկ ու որակյալ գովազդներով, մարդիկ տեղյակ չէին սպասում, որ Հայաստանում կարելի է նմանատիպ հետաքրքիր կերպ գովազդ ունենալ:
- Համացանցային գովազդն այսօր կարծես ավելի լայն հնարավորություն է տալիս գովազդի ոլորտում ,այս համատեքստում տրանսպորտային գովազդը որքանո՞վ է արդյունավետ:
- Արդյունավետությունը կայանում է նրանում, որ մատչելի է հասարակական տրանսպորտից օգտվում են հասարակության մեծ շերտերը, ունի մեծ դիտողականություն, մեծ մակերես բազմաթիվ լուծումների հնարավորություն, որով կարող է մրացկից լինել ցանկացած գովազդային այլ կրիչի հետ: Ասեմ, որ Երևանում դժվար է գտնել գովազդային այնպիսի կրիչ, որը կապահովի նման արդյունավետություն նման մատչելի գնով:
- Ընկերության աշխատանքներն ի՞նչ հաջողություններ են գրանցել, հարցումներ անցկացվու՞մ են:
- Մեր աշխատանքի արդյունավետությունը խոսում է մեր երկարատև գործընկերների առկայությունը՝ օրինակ «Նոր Տուն»-ը «Շանգրի Լա»-ն և այլն: Նույն ընկերությունները, որոնք սկսել են մեկ կամ երկու ավտոբուսով հիմա ավելի շատ են 5 ,10, 20 սա խոսում է արդյունավետության մասին: