Այսօր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը փոփոխելու և լրացնելու նախագիծը, որը հրատապ ռեժիմով դրված էր ԱԺ-ի քննարկման, ընդունվեց 72 կողմ, 10 դեմ և 5 ձեռնպահ: Սակայն, մինչ քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ձայն խնդրեց, և հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկմանը:
Պատգամավորը բացահայտեց խմբակցության հրաժարումը հետևյալ կերպ. «Արատավոր անվանդույթները շարունակվում են ԱԺ-ում, Կառավարությունը պարտադրում է հապճեպ հանձնաժողովներ ուղարկել նախագծեր և պարտադրել արագ եզրակացություն տալ»:
«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն այս առաջարկով հանդես եկավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ առաջարկն իր սրտով է և կողմ է, որ հրատապ ռեժիմով է քննարկվում:
Նոր օրենքը նպատակ ունի հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: