2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի 10-րդ խմբի հետնապահ Բելառուսի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը 7 հանդիպումներում վաստակել է՝ ընդամենը 6 միավոր և զբաղեցնում է նախավերջին տեղը:

Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղում հաղթել է մեր հավաքականը 1:0 հաշվով:

Հանդիպումը սկսվելու է երևանյան ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է: