Ուկրաինայի հարավում հուլիսի 17-ին վթարված Malaysia Airlines ավիաընկերության MH17 բոինգ տեսակի ինքնաթիռի վթարի պատճառները ուսումնասիրելիս հոլանդացի փորձագետները եկել են այն եզրակացության, որ այն մասերի է բաժանվել հենց օդում արտաքին որևէ օբյեկտի մեծ ճնշման արդյունքում:
Հանձնաժողովի հաստատած փաստաթղթում ասվում է, որ MH17 ինքնաթիռը տեխնիկապես անթերի վիճակում է եղել վթարի ընթացքում ոչինչ չի եղել նրա հետ: Ինչպես վկայում են փորձագետները մեծ էներգիայով օբյեկտի առկայությունն է եղել պատճառը օդանավի մասնատման,- այս մասին գրում է BBC-ն:
Ինքնաթիռը մասնատվել է օդում, այնտեղ գտնվող 298 հոգին մահացել են: Հայտարարված չէ թե ով կարող էր հարձակումը գործել:
Մինչ այս Ուկրաինայի կառավարությունը և արևելքի մի շարք երեկրներ հայտարարեցին, որ ինքնաթիռը որը թռչում էր Ամստերդամից Կուալա Լումպուր հարձակման է ենթարկվել ռուս անջատողականների կողմից՝ հրթիռային գործիքի միջոցով: Սակայն ռուսական կողմը հերքեց այս վարկածը, փաստելով, որ չի տրամադրում զենք անջատողականներին առավել ևս հրթիռ:
Այս հաշվետվությունը ներկայացնելու համար հոլանդացի փորձագետներն օգտագործել են սև արկղերից քաղած տեղեկատվությունը, արբանյակից ստացված լուսանկարները: Զեկույցի հեղինակները նշել են նաև որ դժվար էր ինքնաթիռի ընկած վայրում կատարել զննությունը քանի որ այդտեղ տեղի էին ունենում պատերազմական գործողություններ: Զեկույցին մասնակցել են փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստարալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: