ԱՄՆ-ում ավարտվեց այս տարվա վերջին «Մեծ Սաղավարտի»՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Եզրափակչում բոլորի համար անսպասելիորեն մրցում էին խորվաթ Մարիան Չիլիչը և ճապոնացի Նիշիկորին:

Հենց առաջին սեթում Չիլիչը հիանալի խաղ ցուցադրելով կորտում կատարեց բրեյկ և հաղթեց 6:3 հաշվով: Երկրորդ սեթում Նիշիկորին կրկին պարտվեց սեփական մատուցման ժամանակ՝ 6:3 Չիլիչի օգտին: Երրորդ սեթում Չիլիչի առավելությունը ավելի ակնհայտ էր և մրցակցի հենց առաջին մատուցման ժամանակ գրանցեց իր հերթական բրեյկը այս խաղում:

6:3, 6:3, 6:3 և Մարիան Չիլիչը իր կարիերայի ամենակարևոր մրցանակը նվաճեց:

Չիլիչի հաղթական միավորները տեսանյութում.