«Լիվերպուլի» աջ պաշտպան Գլեն Ջոնսոնը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենթուսի» ուշադրության կենտրոնում:

Թուրինցիները 30-ամյա պաշտպանին դիտարկում են, որպես Ստեֆան Լիխշտայներին փոխարինող:

Ջոնսոնի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ լրանում է 2015 թվականի ամռանը, այնպես որ նա կարող է փոխել ակումբը արդեն հունվարին:

Եթե թուրինցիները չկարողանան ձեռք բերել Գլենին, ապա կփորցեն թիմ բերել Դանի Ալվեշին կամ Իգնասիյո Աբատեին, որոնք ամռանը կստանան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: