Այսօր սեպտեմբերի 9-ին աշխարհը նշում է կոսմետոլոգների մասնագիտական տոնը: Ամբողջ աշխարհում այս օրը նշում են ցուցահանդեսներով, քննարկումներով էսթետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին: Տարիների ընթացքում խնամքի մասին պատկերացումները մեր երկրում նույնպես փոխվել են, սակայն հետաքրքիր է իմանալ թե ինչպես են պատկերացնում հայ կանայք խնամված լինելը: Հայաստանում նույնպես թե՞ որքանով են կարևորում արտաքին տեսքի խնամքը մեր երկրում կամ ինչից է դա կախված ինչ խնդիրներ կան այս ոլորտում: Այս առիթով Yerevannews.am-ը զրուցեց մաշկաբան-կոսմետոլոգ Նարինե Օհանյանի հետ:
- Ի՞նչ է մաշկի խնամքը:
Նախ և առաջ մաշկի խնամքը բաղկացած է երեկոյան և առավոտյան մասերից:Այն լինում է մաքրող և վերականգնող: Ցանկալի է, որ կոսմետիկան չլինի դեկորատիվ, հնարավորինս բնական:
- Առանց մասնագետի օգնության մաշկի խնամքով ինքնուրույն զբաղվելը ի՞նչ վնասներ կարող է առաջացնել:
Սովորաբար կանայք դիմում են կոսմետիկ միջոցների, որոնք ավելի են փչացնում մաշկը: Ինչու չդիմել մասնագետի եթե կարելի է դիմել բժիշկին և ստանալ ճիշտ խորհրդատվություն: Բացի այդ 25 տարեկանից հետո արդեն մաշկը դառնում է ծերացող և մենք պարտավոր ենք յուրահատուկ խնամք ապահովել:
-Ինչ առանձնահատկություններ կան մեր տարածաշրջանում: Ինչպե՞ս պետք է խնամվի հայ կինը:
Պետք էնշեմ, որ Հայաստանում այս ոլորտն այնքան էլ զարգացած չէ, հայ կանայք դեռևս չեն գիտակցում կարևորությունը մաշկի խնամքի:Մեր երկրում հատկապես շատ կարևոր է հետևել դեմքի խնամքին, քանի որ կլիման չորային է: անհրաժեշտ է ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող քսուկներ:
- Ինչպե՞ս են նշում Հայաստանում կոսմետոլոգների մասնագիտական տոնը:
Պետք է ասեմ, որ մեզ վաղ առավոտից ոչ ոք չի շնորհավորել: Այսօր կազմակերպվել է միջազգային կոնֆերանս կոսմետոլոգների մասնակցությամբ, սակայն ոչ մի արտառոց երևույթ չի եղել նվիրված կոսմետոլոգների օրվա հետ կապված:


