Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ դեմ չէ փոխանակվել մարզաշապիկով Ռուսատանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբայի հետ, երբ իմացել է վերջինիս ցանկության մասին:
Ձյուբան նշել էր իր հարցազրույցում, որ անհամբերությամբ սպասում է Եվրո 2016-ի նախնտրական փուլում կայանալիք Շվեդիայի հավաքականի դեմ խաղին, որպեսզի կարողանա փոխանակել իր մարզաշապիկը Իբրահիմովիչի հետ:
Երբ Զլատանիн տեղեկացրել են այդ մասին նա պատասխանել է. «Ձյուբան ուզում է իմ մարզաշապիկը, խնդիր չկա»: