Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆիքսել է, որ Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշում է աղբյուրը, այսօր՝ Երևանի ժամանակով 12.31-ին, Միջերկրական ծովի ջրային տարածքի կենտրոնական հատվածից բալիստիկ հրթիռի մեկնարկ է գրանցվել:
Հրթիռի ընկնելու շրջանը Թել Ավիվից 300 կմ հեռավորությամբ տարածքն է՝ Իսրայելի արևելյան ափը:
Հայտնի է նաև, որ ռուսաստանյան վերահսկման համակարգերը 40 վայրկյան հետևել են հրթիռին:
Սյլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել
