Սեպտեմբերի 8-ին Կարմիր խաչ միջազգային կոմիտե Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին:

YerevanNews.am-ի հետ զրույցում Կարմիր խաչ միջազգային կոմիտե Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հայտնեց, որ այցի մասին տեղյակ են թե՛ Սարգիսի ընտանիքի անդամները, թե՛ Հայաստանյան իշխանությունները: 

Ադրբեջանական կողմը ներկայացրել էր 53-ամյա ՀՀ քաղաքացու հայրենիք լքելը որպես Հայաստանում տիրող ծանր սոցիալական և տնտեսական վիճակից փախուստ: Սրան մեկնաբանություն չկարողացավ տալ Կարմիր խաչի ներկայացուցիչը, ասելով, որ դա վեր է իր լիազորություններից: ՀՀ քաղաքացու առողջության մասին ևս տեղեկություն չտրվեց:

Հիշեցնենք, որ Սարգիս Անանյանը Հայաստանի սահմանը հատել է դեռևս օգոստոսի 26-ին: