Սեպտեմբերի 8-ին «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանում» (Jambo Exotic Park & Restaurant) տեղի ունեցավ բարեգործական համերգ, որին ներկա էին բազմաթիվ հանրահայտ և սիրված դեմքեր: Համերգի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաների շտապ վիրահատության կարիք ունեցող երեխաներին:
Համերգի կազմակերպիչներն են «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանի» տնօրեն Արտյոմ Վարդանյանը, նրա ընկեր` կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև միջոցառման ինֆորմացիոն հովանավոր՝ «Հայկական տեղեկատվական կենտրոնը» (Armenian Information Center):
Հանդիպում-համերգը, ինչպես այն անվանեց Արմեն Մարտիրոսյանը, վառ էր գույներով և ջերմ զգացմունքներով: Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և այլոք:
Երեխաներին իրենց ներկայությամբ ուրախացրեցին հայ հայտնիներից՝ Եվա Ռիվասը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Շահգելդյանը, Աննա Մայիլյանը, Ալլա Լևոնյանը, Միքաել Պողոսյանը և այլոք: