Չինական Մակաու շրջանում կառուցված «Studio city» խաղատան գովազդային հոլովակում նկարահանվելու համար հոլլիվուդյան գերաստղեր Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Ռոբերտ Դե Նիրոն ընդամենը 2 օրում վաստակել են 13-ական միլլիոն դոլլար:

Գովազդային հոլովակի ռեժիսորն է օսկարակիր Մարտին Սկորսեզեն, սցենարիստը՝ Թերենս Ուինթերը:

Մինի-ֆիլմի բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 70 միլլիոն դոլլար:
Շահութաբեր հոլովակում նկարահանվելու համար Բրեդ Փիթը ստիպված է եղել կիսատ թողնել սեփական մեղրամիսը, որն անց էր կացնում Անջելինա Ջոլիի հետ Մալթայում: