Հայազգի երգահան և հանրահայտ The System Of A Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր էլեկտրա-հաուս երաժշտական ժանրում: Իտալացի դիջեյ, երգահան և պրոդյուսեր Բեննի Բեննասսիի հետ յուրահատուկ համագործակցության արդյունքում ստեղծվել է "Shooting Helicopters" երգը:

Միասին համագործակցելու միտքը երկու արտիստների մոտ ծնվել էր դեռ 2013թ.-ին, իսկ բուն համագործակցությունը տևել է ավելի քան 6 ամիս: