Սեպտեմբերի 9-ին Աղվերանում աշխատանքն է շարունակել Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցը` կազմակերպված ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության, ՌԴ երկրաֆիզիկական ծառայության և Միչիգանի համալսարանի կողմից:
Մասնակցում է 10 երկրից (ՀՀ, ԱՄՆ, Անգլիա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Բելառուս, Վրաստան) ժամանած տարբեր սերնդի շուրջ 120 գիտնական:
Միջազգային դպրոցի երկրորդ աշխատանքային օրվա ծրագրում ընդգրկված էին զեկույցներ կարևոր արդյունավերական օբյեկտների տարածքում սեյսմիկ դիտարկումների, խզվածքների մակերևույթի հետազոտությունների, ՀՀ հյուսիսում սեյսմաերկրադինամիկական գործընթացների, հետցնցումների ակտիվության միջոցով կարճաժամկետ կանխատեսումների, ՀՀ տարածքում երկրաշարժերի մեխանիզմների և լարվածության վիճակի, Գառնու կայանում գրանցված սեյսմիկ իրադարձությունների առանձնահատկությունների, ուժեղ երկրաշարժերից վնասված պատմական հուշարժանների միջոցով ուսումնասիրությունների, տվյալների հավաքման և վերլուծության ավտոմատացված համակարգի և այլ թեմաների վերաբերյալ: